211652_close_icon
views-count13111 դիտում article-date 23:36 16-02-2021

Այ ոչնչություններ, եթե էս թվերը ձեզ համար պարզապես թվեր են, իմ համար 10 տարվա կյանք ա․ ներդրումներ, որոնք Արցախում կատարվել են Սերժ Սարգսյանի օրոք․ Դ. Փիրումյան

Դավիթ Փիրումյանը գրում է

«Եվ ուրեմն՝ ներդրումների մասով, որոնք Արցախում կատարել են Սերժ Սարգսյանի օրոք:

1. 2008-2018 թվականներին Արցախում կառուցվել, վերակառուցվել, կապիտալ վերանորոգվել,գնման դիմաց փոխհատուցվել է 30 մլրդ 580 մլն 048 հազար դրամի բնակարանային շինություն, 16 մլրդ 521 մլն 635 հազար դրամի դպրոց ու մանկապարտեզ, 3 մլրդ 451 մլն 311 հազար դրամի մշակույթային և սպորտային օբյեկտներ:

2. 2008-2018 թվականներին Արցախում 18 մլրդ 443 մլն 978 հազար դրամ հատկացել է հասարակական և վարչական նշանակության շենքերին, 2 մլրդ 557 մլն 058 հազար դրամ հատկացվել է առողջապահական կառույցներին, բարեկարգվել, վերանորոգվել, ասֆալտապատվել է 6000 և ավել կիլոմետր ճանապարհ ընդհանուր 36 մլրդ 023 մլն 546 հազար դրամ արժողությամբ:

3. Խմելու ու ոռոգման ջրերի համակարգերի զարգացման և կառուցման համար 2008-2018 թվականներին հատկացվել է 8 մլրդ 862 մլն 187 հազար դրամ:

Քաղաքաշինության ընդհանուր ծախսերը 10 տարվա կտրվածքով կազմել են մոտաորապես 167 մլրդ դրամ:

Սրանք տվյալներ են, որոնք բոլորը կարող են ճշտել Արցախի պատկան մարմիններից: Էս թվերը մի մասն են էն ներդրումների, որոնք կատարվել են Արցախում: Հա ու մի բան էլ, այ ոչնչություններ:

Եթե էս թվերը ձեզ համար պարզապես թվեր են, ապա իմ համար 10 տարվա կյանք ա: Ես էս թվերը իմ աչքով եմ տեսել: Տեսել եմ՝ ոնց ա դանդաղ, բայց վստահ զարգանում Արցախը: Տեսել եմ, ոնց են փողոցները գեղեցկանում, շենքերը բարձրանում վերև, խաղահրապարակները մանուկներով լցվում»:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Եվ ուրեմն ներդրումների մասով,որոնք Արցախում կատարել են Սերժ Սարգսյանի օրոք: 1.2008-2018 թվականներին Արցախում...

Опубликовано Դավիթ Փիրումյան Вторник, 16 февраля 2021 г.

Նմանատիպ նյութեր