211652_close_icon
views-count2064 դիտում article-date 20:50 16-02-2021

Մոուրինյուն ճանաչվել է 21-րդ դարի լավագույն մարզիչ

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) կազմել է 21-րդ դարի լավագույն մարզիչների ցուցակը, հայտնում է Armsport.am-ը:

Ցուցակը գլխավորել է «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն, ով աշխատել է նաև «Մանչեսթեր Յունայթեդում», «Ռեալում», «Ինտերում», «Չելսիում» և «Պորտուում»:

Երկրորդ տեղը զբաղեցրել է Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը:

Երրորդ տեղը կիսել են «Մանչեսթեր Սիթիից» Խոսեպ Գվարդիոլան և «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը:

XXI դարի լավագույն մարզիչները ըստ IFFHS- ի

1. Ժոզե Մոուրինյու («Տոտենհեմ»)

2. Յոահիմ Լյով (Գերմանիայի հավաքական)

3-4 Ալեքս Ֆերգյուսոն (նախկին «Մանչեսթեր Յունայթեդ»)

3-4 Խոսեպ Գվարդիոլա («Մանչեսթեր Սիթի»)

5. Արսեն Վենգեր (նախկինում՝ «Արսենալ»)

6. Կառլո Անչելոտի («Էվերթոն»)

7. Վիսենտե Դել Բոսկե (նախկինում՝ Իսպանիայի հավաքական)

8. Դիեգո Սիմեոնե («Աթլետիկո»)

9. Դիդյե Դեշամ (Ֆրանսիայի հավաքական)

10. Մարսելո Բիելսա (Լիդս)

Նմանատիպ նյութեր