Ալաբան հայտարարեց «Բավարիայից» հեռանալու մասին
«Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան հայտարարեց ակումբից հեռանալու մասին:
«Ես որոշում եմ կայացրել մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ «Բավարիայից» և նոր մարտահրավերներ փորձել: Իհարկե, սա հեշտ որոշում չէր. ես «Բավարիայում» էի 13 տարի և այս ակումբն ինձ համար շատ բան է նշանակում», ասել է Ալաբան:
Ավստրիացին «Բավարիայի» ակադեմիային միացել էր 2008 թվականին: Առաջին թիմում նա նորամուտը նշել էր 2010-ին:
Մյունխենյան ակումբի կազմում Ալաբան 9 անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, 6 անգամ՝ Գավաթակիր և 5 անգամ՝ Սուպերգավաթակիր:
Բացի այդ, նա Չեմպիոնների լիգայի և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի կրկնակի տիտղոսակիր է:
Նշվում է, որ Ալաբան կարիերան կարող է շարունակել «Ռեալում»: