211652_close_icon
views-count1688 դիտում article-date 17:21 16-02-2021

ՉԼ. Այսօր կկայանա երկու հանդիպում. հին և նոր հաշիվների պարզում Բարսելոնայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր մեկնարկում է Չեմպիոնների լիգայում փլեյ-օֆֆ փուլը, որի խաղային օրը կկայանան 1/8 եզրափակչի 2 հանդիպումներ:
 
Գլխավոր հանդիպումը, բնականաբար, տեղի կունենա Իսպանիայում, որտեղ կատալոնական «Բարսելոնան» ընդունելու է ֆրանսիական ՊՍԺ-ին:
 
Այս թիմերի միջև դիմակայությունը մի շարք ինտրիգներ ունի: Իհարկե, ՊՍԺ-ն փափագում է վրեժ լուծել ՉԼ-ում «Բարսելոնայից» կրած՝ 1:6 հաշվով պատմական պարտության համար, ինչը ի չիք դարձրեց առաջին խաղում տարած 4:0 հաշվով հաղթանակը:
 
Բայց կա մեկ այլ կարևոր ինտրիգ, որը շիկացնելու է այս մրցավեճի դիմակայությունը: Արդեն տևական ժամանակ է, որ ՊՍԺ-ն նույնիսկ չի թաքցնում, որ մտադիր է ամռանը ձեռք բերել կատալոնացիների առաջատար Լիոնել Մեսիին, որի պայմանագիրը թիմի հետ ավարտվելու է: ՊՍԺ-ի խաղացողներն են պարբերաբար այդ մասին խոսում, հաղորդվեց, որ Նեյմարը անձամբ է զանգել Մեսիին և ներկայացրել այն առավելությունները, որոնք ունի ֆրանսիական թիմը:
 
Այս ամենը խիստ զայրացնում է «Բարսելոնայի» ղեկավարությանը: Թե ինչպես կարտահայտվի այդ զայրույթը խաղադաշտում, կիմանանք այսօր: Բայց հաստատ թեժ է լինելու, թեկուզև առանց վնասվածք ստացած Նեյմարի:
 
Մյուս խաղում ՉԼ-ի գործող գավաթակիր «Լիվերպուլը», չեզոք դաշտում՝ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, կհանդիպի գերմանական «Լայպցիգի» հետ: Թղթի վրա Յուրգեն Կլոպի թիմը բացահայտ ֆավորիտ է, սակայն վերջին շրջանում թիմը աղետալի վիճակում է հայտնվել. թիմի հիմնական կազմի միանգամից 8 խաղացող վնասվածքների պատճառով շարքից դուրս են եկել, ինչի պատճառով «Լիվերպուլը» խաղային լուրջ պրոբլեմներ ունի և Անգլիայի առաջնությունում մի շարք պարտություններ կրելով, արդեն 6-րդ տեղում են, մինչդեռ «Լեյպցիգը» Բունդեսլիգայի միակ թիմն է, որ առայժմ փորձում է չեմպիոնական մրցավազքում «Բավարիայից» ետ չմնալ: Հետաքրքիր է լինելու:
 
2 հանդիպումն կմեկնարկեն Երևանի ժամանակով կեսգիշերին:
 
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպումներ
 
«Բարսելոնա» (Իսպանիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)
«Լայպցիգ» (Գերմանիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր