Չեմպիոնների լիգա. Այսօր կկայանա երկու հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր տեղի կունենա Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի պատասխան երկու հանդիպում:
«Նապոլին» սեփական հարկի տակ կընդունի Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալին»: Առաջին խաղում մադրիդցիները հաղթել էին 3:1 հաշվով:
Մյունխենի «Բավարիան» Լոնդոնում կմրցի «Արսենալի» հետ: Այս դիմակայությունում ամեն ինչ պարզ է, քանի որ մյունխենցիները առաջին խաղում ջախջախիչ հաղթանակ տարան` 5:1:
Հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:45-ին:
[b]Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղեր
[/b]
«Նապոլի» (Իտալիա) - «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)
«Արսենալ» (Անգլիա) - «Բավարիա» (Գերմանիա)