Մեկնարկել է կենդանիներին պատվաստողների ուսուցման 5-օրյա ծրագիրը
Համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի միջև կնքված եռակողմ պայմանագրի՝ փետրվարի 15-ին մեկնարկել է «Կենդանիների վակցինատոր» (պատվաստող ) մասնագիտության 5-օրյա ուսուցման ծրագիրը:
Ծրագրի առաջին խմբում ներառվել են Արարատի և Արագածոտնի մարզերից ընտրված 10 մասնակիցներ:
Դասընթացներին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների և «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված թեկնածուներից ընտրված ՀՀ մարզերում բնակվող, առնվազն միջնակարգ կրթություն ունեցող, հայերենին տիրապետող չափահաս, գործունակ ՀՀ քաղաքացիները:
Դասընթացների ավարտին ամփոփիչ գնահատման արդյունքում բավարար գնահատական ստացած դիմորդներին հանձնվելու է հավաստագիր` 24 ամիս ժամկետով:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Մեկնարկել է կենդանիներին պատվաստողների ուսուցման 5-օրյա ծրագիրը: Դասընթացների ավարտին ամփոփիչ գնահատման արդյունքում...
Опубликовано «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ Понедельник, 15 февраля 2021 г.