1330 դիտում
12:40 16-02-2021
Ժառանգության թվայնացում. անիմացիոն տեսահոլովակներ՝ սուրդո թարգմանությամբ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Համախմբված երիտասարդական միություն» երիտասարդական հասարակական կազմակերպությունը պատրաստել է «Նոյ Նահապետի զարմանալի պատմությունը», «Հայոց լճերի ծննդյան գաղտնիքները», «Հայոց լեռների գաղտնիքներից» խորագրերով 3 անիմացիոն տեսահոլովակ։
Տեսահոլովակներում ներկայացվում են Նոյի մասին ավանդազրույցը, Հայկական լեռնաշխարհի լճերի և լեռների տեսակները, առաջացման եղանակները և դրանց վերաբերյալ լեգենդներ։ 3D ձևաչափի հոլովակներն ունեն մինիմալիստական և գունեղ լուծումներ, ինչը պատկերային և հանրամատչելի է դարձնում մատուցվող նյութը։
Կերպարներն ու տեսարանները, տեքստի ձայնագրումն ու հնչյունային ձևավորումը ստեղծվել են մասնագիտական քննարկումների արդյունքում մշակված անիմացիոն տեսահոլովակների սցենարների հիման վրա: Տեսահոլովակները հայերեն ու անգլերեն են և ուղեկցվում են սուրդո թարգմանությամբ։
Տեսահոլովակների պատրաստման նպատակը հասարակության շրջանում շրջակա միջավայրի և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ճանաչելիության բարձրացումն է, ժառանգության և հայրենի բնության նկատմամբ հոգածության ձևավորումը։ Դրանք արժևորվում են իրենց գեղագիտական և իրազեկման գործառույթներով, ինչպես նաև կրթական և դաստիարակչական նշանակությամբ։

Նմանատիպ նյութեր
1406 դիտում
17:59 13-11-2015
Ներկայացվել են էկոզբոսաշրջային երթուղիների մասին տեսահոլովակներ
784 դիտում
21:14 02-05-2023
Դատական բարեփոխումներ և թվայնացում․ Համաշխարհային բանկի հետ համագործակցությունն ընդլայնվում է
Այս բաժնից
514 դիտում
18:43 22-01-2025
Հայաստան է ժամանել ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսսոնի գլխավորած պատվիրակությունը
688 դիտում
18:30 22-01-2025
Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողին
694 դիտում
18:18 22-01-2025
ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գրասենյակի ներկայացուցչին