1509 դիտում
16:36 15-02-2021
Հայաստանում տարեկան գրանցվում է մանկական քաղցկեղի 80-100 դեպք, շուրջ 75 տոկոսը լիովին առողջանում է
2002 թվականից ամբողջ աշխարհն ամեն տարի փետրվարի 15-ը նշում է որպես Մանկական քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օր:
Օրվա շրջանակում պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում կազմակերպվել է մամուլի ասուլիս, որի ընթացքում պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը և Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը ներկայացրել են ոլորտի վերջին մեկ տարվա ձեռքբերումները, մանկական քաղցկեղի դեմ պայքարում կատարված աշխատանքները ու հետագա անելիքները։ Տեղեկացնում է 1lurer.am-ը։
Երեխաները մեր ապագան են, և ինչպես յուրաքանչյուր պետության, այնպես էլ մեր երկրի համար նրանց առողջության պահպանման հարցը կարևորագույն խնդիր է:
Քաղցկեղն ամբողջ աշխարհում երեխաների ու դեռահասների մահվան հիմնական պատճառներից մեկն է, և ամեն տարի մինչև 19 տարեկան երեխաների և երիտասարդների մոտ ախտորոշվում է շուրջ 300 հազար քաղցկեղի դեպք` դառնելով և՛ դարի չարիք առողջապահության համար, և՛ սոցիալական խնդիր` ինչպես զարգացող, այնպես էլ զարգացած պետությունների համար:
Մանուկ հասակում, որպես օրենք, անհնար է քաղցկեղը կանխարգելել կամ հայտնաբերել սկրինինգային ծրագրերով:
Բարձր եկամուտ ունեցող երկրներում հիվանդ երեխաների 80 %-ից ավելին բուժվում են քաղցկեղից, մինչդեռ ցածր եկամուտներ ունեցող շատ պետություններում այս ցուցանիշը կազմում է ընդամենը 20 %:
Հայաստանում տարեկան գրանցվում է մանկական (0-18 տարեկան) քաղցկեղի 80-100 առաջնակի դեպք: Համաձայն վիճակագրության` մեր երկրում պացիենտների 70-75 %-ը լիովին առողջանում են։ Քիմիաթերապևտիկ բուժումը փոքրիկները ստանում են պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում, ճառագայթային բուժումը՝ Վ․Ա․Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում, իսկ վիրահատական միջամտությունները կատարվում են բժշկական մի քանի կենտրոններում։
Հարկ է նշել, որ մինչև 18 տարեկան երեխաներն ընդգրկված են ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններում բժշկական օգնության և սպասարկման մասին» 318-Ն որոշմամբ հաստատված` բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում, որոնց պետական պատվերի շրջանակներում կարող են մատուցվել ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ:
Հայաստանում մանկական քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների և մինչև 25 տարեկան երիտասարդների բուժման իրականացմանը մեծ աջակցություն է ցուցաբերում նաև «Սիթի Օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը։ Գործունեության շուրջ 3 տարվա ընթացքում հիմնադրամը հոգացել է շուրջ 400 երեխայի և երիտասարդի բուժման ծախսերը՝ տրամադրելով մոտ 700 միլիոն դրամի աջակցություն։
Նշենք, որ Հայաստանում ընդլայնվել է քաղցկեղի ախտորոշման համար կիրառվող մեթոդների ցանկը, ինչպես նաև առաջին անգամ գործարկվել է տարբեր ուռուցքների վաղ ախտորոշմանը, հիվանդության տարածվածության և բուժման արդյունավետության գնահատումը` պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիայի համակցված կոմպյուտերային տոմոգրաֆիայի (ՊԵՏ-ԿՏ) միջոցով:
Մանկական օնկո-հեմատոլոգիական հիվանդություններով տառապող երեխաների և դեռահասների բուժման համար 2019 թվականից առողջապահության նախարարությունը պետության միջոցների հաշվին ձեռք է բերում հակաուռուցքային դեղեր: Աշխատանքներ են տարվում ցանկն ընդլայնելու և ապահովվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: Նշենք նաև, որ հակաուռուցքային դեղեր ստացվում են նաև մարդասիրական օգնության ճանապարհով:
Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակներում պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնը և «Սիթի Օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը համատեղ նախաձեռնել են «Այս պայքարում միասին ենք» խորագրով միջոցառում: Կենտրոնում բուժում ստացող երեխաները բացիկներ կպատրաստեն և կուղարկեն աշխարհի 557 բժշկական կենտրոններում բուժում ստացող քաղցկեղ ունեցող երեխաներին։
Ներկայումս ավարտին է մոտենում Արյունաբանական կենտրոնում կառուցվող Հայաստանում առաջին մանկական քաղցկեղի պալիատիվ կլինիկան:

Նմանատիպ նյութեր
1235 դիտում
12:17 04-02-2023
Հայաստանում տարեկան արձանագրվում է քաղցկեղի՝ միջինը 7700 նոր դեպք. Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է
787 դիտում
20:17 25-06-2024
Հայաստանում տարեկան մոտ 3000 կենցաղային այրվածքների դեպք է գրանցվում. Անահիտ Ավանեսյան
2157 դիտում
21:18 07-02-2020
Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնը 1 տարեկան է
Այս բաժնից
865 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին
667 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու