211652_close_icon
views-count1318 դիտում article-date 15:41 15-02-2021

Հայաստանում առաջիկայում կբացվի մանկական քաղցկեղի պալիատիվ կենտրոն

Հայաստանում շուտով մանկական քաղցկեղի պալիատիվ կենտրոն կբացվի՝ առաջինը մեր երկրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղելավար Գևորգ Թամամյանը:

 «Շուտով կլինի դրա բացումը, կտեսնեք, թե ինչ հրաշալի կենտրոն է բացվել: Կարող եմ ասել, որ սա շատ լուրջ ձեռքբերում է»,- նշեց Թամամյանը:

Առաջիկայում նախատեսվում է նաև ընտանիքի կացարան ստեղծել:

Նմանատիպ նյութեր