211652_close_icon
views-count3903 դիտում article-date 12:42 15-02-2021

Լևոն Արոնյանն ընկերուհու հետ սիրահարների տոնն անցկացրել է Լոռիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանն ընկերուհու՝ Անիտա Այվազյանի հետ սիրո տոնն անցկացրել է Լոռու մարզում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Այվազյանը։

«Այսօր Բարեկենդանի ու սիրո օրն է: Ինձ համար երկուսն առանց իրար չեն կարող գոյություն ունենալ: Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն, իսկ դու ապրում ես, երբ սիրում ես: Ատելությամբ լի մարդը մեռած է: Նա հոգի չունի, պարզապես ներկա է ֆիզիկապես:

Սիրեք իրար, շատ սիրեք և բարի եղեք: Սկսեք շռայլ լինել բարին ցանկանալիս, և ոչ թե չարախոսելիս: Բարությունն այս օրերին մեզ շատ է պակասում: Կամեցեք բարին ու վստահ եղեք, որ կյանքը բարությամբ ձեզ կհատուցի»,- գրել է նա:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր