Արարատի մարզպետարանն այս պահի դրությամբ չի ստացել ավերածությունների մասին ահազանգեր
Արարատի մարզպետարանն այս պահի դրությամբ երկրաշարժի հետևանքով մարզում ավերածությունների մասին ահազանգ չի ստացել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արարատի մարզպետի խոսնակ Դիանա Դավթյանը:
«Այս պահի դրությամբ մարզպետարանը ավերածությունների մասին ահազանգեր չի ստացել»,-ասաց նա:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից փետրվարի 13-ին տեղական ժամանակով ժամը 11:29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 15:29-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ արավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: