211652_close_icon
views-count60655 դիտում article-date 16:12 13-02-2021

Մատաղիսի զորամասի հրամանատարը մշտապես եղել է հրամանատարական դիտակետում, մարտ է վարել և սրբորեն կատարել է պարտականությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մատաղիսի զորամասի զինվորների, սպաների ու պայմանագրային զինծառայողների անունից երեկ՝ փետրվարի 12-ին, նրանց համածառայակիցները պնդեցին, որ զորամասի հրամանատարը մշտապես եղել է հրամանատարական դիտակետում, մարտ է վարել և սրբորեն կատարել է իր պարտականությունները: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, համացանցում սուտ և անհիմն տեղեկություններ են տարածվել, թե իբր Մատաղիսի զորամասի հրամանատար, գնդապետ Սևակ Աբրահամյանը պատերազմի ընթացքում չի եղել Արցախում, լքել  է մարտի դաշտը և այլն:

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում պատերազմի մասնակից տղաները հակառակը ապացուցեցին, բերելով փաստեր և խոստանալով, որ եթե հարկ լինի, այլ ապացույցներ ևս կներկայացնեն: Նրանց հետ զրույցը ներկայացնում ենք առանց խմբագրման՝ տեսանյութում:
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր