211652_close_icon

Ինչո՞ւ է ոչ աշխատանքային օրով Փաշինյանն այսօր այցելել ԱԺ

views-count1434 դիտում article-date 15:12 13-02-2021

168.amի տեղեկություններով՝ այս պահին Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում է և հանդիպում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ։

Նշենք, որ այսօր շաբաթ է՝ Ազգային ժողովի համար ոչ աշխատանքային, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ առհասարակ շաբաթ օրերին խորհրդարանում չի լինում, սակայն այսօր եկել է, և այժմ ընթանում է Փաշինյան-Միրզոյան հանդիպումը։

Ինչպես միշտ՝ Փաշինյանն այս անգամ էլ Ազգային ժողով է եկել մեծ թվով մեքենաներով  և ուժեղացված անվտանգությամբ, թեև օրը ոչ աշխատանքային է։

Կլինի՞ «Իմ քայլը» խմբակցության հետ փակ հանդիպում այսօր, թե՞ ոչ, մեզ պարզել չհաջողվեց. սակայն կա վարկած, որ Փաշինյանը նաև խմբակցության հետ է փակ հանդիպում անցկացնելու, և լրագրողների աչքից հեռու հանդիպման օր է ընտրվել ոչ աշխատանքային շաբաթը։

Նմանատիպ նյութեր