211652_close_icon
views-count969 դիտում article-date 14:36 13-02-2021

Արդարադատության նախարարը քաղհասարակության ներկայացուցիչների հետ քննարկել է համատեղ ուժերով բարեփոխումներին նոր թափ հաղորդելու հնարավորությունը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը փետրվարի 12-ին հանդիպել է քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչների և քննարկել համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հանդիպմանը մասնակցել են փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը, «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» հասարակական կազմակերպության ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ ղեկավար Արթուր Սաքունցը, «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև արդարադատության ոլորտում սկսված բարեփոխումների ընթացքը, դրանց ընթացքում օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով ի հայտ եկած խնդիրները, անդրադարձ է կատարվել դատաիրավական բարեփոխումների հետ կապված հասարակական կազմակերպությունների մտահոգություններին և դրանց լուծման համար սահմանադրական երաշխքիների ձևավորման անհրաժեշտությանը։

Եւ արդեն մամուլը մի շարք հրապարակումներ է արել այն մասին, որ Ռուստամ Բադասյանը սորոսականների հետ քննարկել է «համատեղ ուժերով բարեփոխումներին նոր թափ հաղորդելու հնարավորությունը»: Թե մինչ այս համատեղ ուժերով ի՞նչ «բարեփոխումներ» են արել նրանք, անհայտ է, բայց այն, որ սորոսականները շարունակում են մնալ Նիկոլ Փաշինյանի իշխանության հենասյունը, ապացուցված փաստ է:
 

Նմանատիպ նյութեր