211652_close_icon
views-count24180 դիտում article-date 21:31 12-02-2021

«Գյումրի» բժշկական կենտրոնի ֆինանսատնտեսաական բաժնի պետի առևանգված Mercedes-ը վթարված վիճակում հայտնաբերվել է Գյումրի քաղաքի «Վեգա» խանութի մոտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝     փետրվարի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 07:50-ի սահմաններում  ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել Գյումրի  քաղաքի բնակիչ,  38-ամյա Հովհաննես Կարապետյանից, ով հայտնել է, որ Շիրակամուտ գյուղի մոտ ինքը ճանապարհին մեկ անձի է  վերցրել, ով հետո իրեն  պատկանող Mercedes  մակնիշի ավտոմեքենան առևանգել է:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները պարզել են, որ  նույն օրը՝ ժամը 06:55-ի սահմաններում Վանաձոր քաղաքում Հ. Կարապետյանի վարած ավտոմեքենան կանգնեցրել է  նրան անծանոթ մի տղամարդ և խնդրել,  որպեսզի իրեն տեղափոխի Գյումրի, երբ իմացել է, որ  վարորդը Գյումրի է մեկնում: 
Հ. Կարապետյանը,  ցուցաբերելուվ մարդկային վերաբերմունք, համաձայնվել է իրեն անծանոթ քաղաքացուն  տեղափոխել: 

Արդեն Շիրակամուտ գյուղի վարչական տարածքում այդ քաղաքացին նրան առաջարկել է անձամբ վարել ավտոմեքենան, ինչին Հ. Կարապետյանը համաձայնվել է ու երբ ցանկացել են տեղերով փոխվել, իսկ ինքը չի հասցրել նստել ավտոմեքենան, անծանոթը «Մակարովի գյուլի նման» թռել է, առևանգելով ավտոմեքենան:

 Որոշ ժամանակ անց, Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողերը նշված ավտոմեքենան վթարված վիճակում հայտնաբերում են Գյումրի քաղաքի Սայաթ Նովայի փողոցի թիվ 9/1 հասցեում գործող  «Վեգա» խանութի դիմաց: 

Ոստիկանության Լոռու մարզային  վարչության, ոստիկանության Սպիտակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, համագործակցելով  ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության իրենց գործընկերների հետ, նույն օրը կեսօրին  Գյումրի քաղաքի Հակոբյան փողոցի  թիվ 120 հասցեից ոստիկանության Սպիտակի բաժին են բերման ենթարկում Գյումրի քաղաքի բնակիչ,  28-ամյա Վարդան Սարգսյանին, ով արդեն փաստերի ճնշման տակ խոստովանում է կատարվածը, որ ինքն է հափշտակել Mercedes-ը: 

Փաստի առթիվ ոստիկանության Սպիտակի բաժնում հարուցվել է  քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 176 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (կողոպուտ, որը կատարվել է խոշոր չափերով) հատկանիշներով, որից հետո Վ. Սարգսյանի նկատմամբ հետաքննիչի կողմից  որոշում է ընդունվել՝ որպես խափանման միջոց ընտրել ստորագրություն չհեռանալը:

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Հ. Կարապետյանը «Գյումրի»  բժշկական կենտրոնի ֆինանսատնտեսական բաժնի պետն է: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   

 Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր