211652_close_icon
views-count20256 դիտում article-date 11:21 12-02-2021

Երևանում Citroen-ի վարորդը վրաերթի է ենթարկել մոտ 20 տարեկան աղջկա․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:40-ի սահմաններում Citroen մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սայաթ Նովա պողոտայում վրաերթի է ենթարկել հետիոտնին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Շտապօգնություն, օգնել է բժիշկներին վրաերթի ենթարկվածին տեղափոխել Երևանի Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, այնուհետև դեպքի մասին ահազանգել է Ոստիկանություն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողները՝ դասակի  հրամանատար Արշակ Սաիյանի գլխավորությամբ։

Վթարի մասին մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Ա. Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վրաերթի ենթարկվածը մոտ 20 տարեկան աղջիկ է եղել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր