211652_close_icon
views-count18118 դիտում article-date 10:11 04-12-2016

Վրաերթ Երևանում. Մանկավարժական համալսարանի մոտ 42-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել 31-ամյա հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 2-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23։00-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում՝ Մանկավարժական համալսարանի մոտ, Երևանի բնակիչ, 42-ամյա Արմեն Թեմուրյանը իր վարած Nissan մակնիշի 106 OF 61 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 31-ամյա Լիլիթ Սեդրակյանին։ Վարորդը փախուստի չի դիմել և օգնել է, որ վրաերթի ենթարկվածին տեղափոխեն «Էրեբունի» բժշկական կենտորն։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա. Թեմուրյանը աշխատում է «VIP» տաքսի ծառայությունում՝ որպես վարորդ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր