2162 դիտում
14:25 11-02-2021
Ամերիկացի 54 սենատորներ Թուրքիային քննադատող նամակ են հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին
ԱՄՆ 54 սենատորներ նամակ են հղել երկրի նախագահ Ջո Բայդենին, որում դատապարտում են Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարումը, և ԱՄՆ նախագահին կոչ անում Անկարային հորդորել կատարել իր պարտավորությունները: Այս մասին տեղեկացնում է 1lurer.am-ը՝ հղում անելով Al-monitor կայքը:
Թուրքիային դատապարտող նամակը հեղինակել են դեմոկրատ սենատոր Ռոն Ուայդենը Օրեգոնից և հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն Ֆլորիդայից:
Նամակում ասվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «մարգինալացրել է ներքին ընդդիմությանը» և «լռեցրել է կամ համագործակցում է քննադատող լրատվամիջոցների հետ»:
Ամերիկացի սենատորները Թուրքիային քննադատել են նաև ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի գնման և Սիրիայում ԱՄՆ-ի աջակցության տակ գտնվող քրդական խմբերի հետ հակամարտության համար:
Նշվում է նաև Թուրքիայում լրագրողների ու ընդդիմադիր կուսակցությունների դեմ երկրի կառավարության կողմից բռնությունների մասին:
ԱՄՆ Կոնգրեսը վերջին ամիսներին Թուրքիային խիստ քննադատում է վերոհիշյալ թեմայներով: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Մայքլ ՄքՔոլը դեկտեմբերին հայտարարել էր, որ Թուրքիայի «սադրիչ վարքագիծը» խարխլում է ՆԱՏՕ-ի դաշինքը:
ԱՄՆ դեմոկրատական կուսակցության սենատորների խումբը հոկտեմբերին Թրամփի վարչակազմից պահանջել էր ուսումնասիրել Լիբիայում, Իրաքում և Սիրիայում Թուրքիայի կողմից մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ մեղադրանքները: Թուրքիան ներգրավված է տարածաշրջանային մի շարք հակամարտությունների մեջ:
Նույն ամսին դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսին, որն այժմ ղեկավարում է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնախումբը, հաջողվել էր Կոնգրեսի գրադարանին համոզել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Պարբերականը նշում է 20-րդ դարի սկզբին հայերի, հույների և ասորիների սպանությունների մասին, ինչը Թուրքիան չի ճանաչում որպես ցեղասպանություն:
Կոնգրեսի կողմից անդադար քննադատությունները կարող են բարդացնել ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները Ջո Բայդենի ղեկավարման օրոք: Այժմ այդ հարաբերությունները ցածր մակարդակի են: Բայդենի և Էրդողանի օգնականներն այս ամիս հեռախոսազրույց են ունեցել՝ փորձելով «արդյունավետ հարթել տարաձայնությունները»:

Նմանատիպ նյութեր
1592 դիտում
13:52 09-07-2015
Ամերիկացի 16 սենատորներ կոչ են արել Ալիևին ազատ արձակել քաղբանտարկյալներին
1720 դիտում
15:12 04-07-2021
Նախագահ Սարգսյանն ԱՄՆ Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Բայդենին
1447 դիտում
09:52 04-07-2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին Անկախության օրվա առթիվ
Այս բաժնից
991 դիտում
19:36 21-01-2025
Դադարեցվել է «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ընկերության լիցենզիայի գործողությունը. ՀՌՀ
631 դիտում
19:24 21-01-2025
Երևանում դիտվում է փոշու կոնցենտրացիայի նվազման տենդենց
931 դիտում
19:12 21-01-2025
Կայացել է Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը