211652_close_icon
views-count1612 դիտում article-date 12:54 25-04-2021

Վեհափառը երախտագիտության նամակ է հղել Ջո Բայդենին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ապրիլի 24-ին նամակ է հղել ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենին՝ իր եւ ողջ հայ ժողովրդի անունից երախտագիտություն հայտնելով ապրիլքսանչորսյան ուղերձում վերջինիս արդարամիտ կեցվածքի համար։ 

«Վեհափառ Հայրապետն իր նամակում ընդգծել է, որ 106 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում սկսված Հայոց Ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ կողմից հատկապես այս պատմական դժվարին պահին ունի ուրույն կարեւորություն՝ հաշվի առնելով նույն Թուրքիայի սատարմամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված բարբարոսական պատերազմը 2020 թվականի աշնանը, որի հետեւանքների հաղթահարման հարցում Մայր Աթոռը ակնկալում է ողջ միջազգային հանրության շուտափույթ հումանիտար ներգրավումը»,- նշվում է հաղորդագրությունում։

Մայր Աթոռից հայտնում են, որ Նորին Սրբության նամակը կհանձնվի Հայաստանում ԱՄՆ դեսպանին։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Քիչ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը նամակ է հղել ԱՄՆ նախագահ Ջոզեֆ...

Опубликовано Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին/ Mother See of Holy Etchmiadzin Суббота, 24 апреля 2021 г.

Նմանատիպ նյութեր