Ադրբեջանից հայրենիք վերադարձավ ևս 5 գերի. հայտնի են նրանց անունները
Ադրբեջանից Հայաստան վերադարձավ ևս 5 գերի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, գերիները վերադարձել են ռուսական կողմի միջնորդությամբ:
Բաքվից Երևան ժամանած ինքնաթիռը վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում: Այստեղ են հավաքվել գերիների բազմաթիվ հարազատներ:
Լուրեր էին պտտվում, որ վերադարձած գերիների մեջ է նաև Էրիկ Խաչատրյանը։ Էրիկ հայրը՝ Սարիբեկ Խաչատրյանը, ArmLur.am-ի հետ զրույցում հաստատել էր այս տեղեկությունը, սակայն քիչ առաջ հրապարակվեց վերադարձած գերիների անունները։
Նրանք՝ են Արթուր Ալոյանը, Արայիկ Գալստյանը, Հովհաննես Իսրայելյանը, Կարեն Մանուկյանը, Վահրամ Մովսեսյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Էրեբունի օդանավակայանում այս պահին տասնյակ քաղաքացիներ են հավաքվել․ նրանք տեղեկություն ունեն, որ գերիների հերթական խումբը Բաքվից վերադառնում է Հայաստան:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ ռուսական կողմի միջնորդությամբ հայրենիք են վերադարձել 5 գերիներ։
Опубликовано Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն Вторник, 9 февраля 2021 г.