211652_close_icon
views-count33877 դիտում article-date 19:36 09-02-2021

Գերիների հերթական խումբը Բաքվից վերադառնում է Հայաստան. Ուղիղ

Էրեբունի օդանավակայանում այս պահին տասնյակ քաղաքացիներ են հավաքվել․ նրանք տեղեկություն ունեն, որ գերիների հերթական խումբը Բաքվից վերադառնում է Հայաստան:

Այս մասին տեղեկանում ենք Mediaport Տելեգրամյան ալիքից, գրում է  Yelaket.am-ը։

Mediaport-ն ավելի վաղ գրել էր, որ դեպի Շուշի Կարմիր շուկա-Շոշ հատվածով ադրբեջանցիների ճանապարհ տալու դիմաց շուրջ երկու տասնյակ հայ գերիների են վերադարձվելու:

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների մի խումբ, հնարավոր է, նույնիսկ այսօր վերադառնա հայրենիք։  24News-ի հետ հարցազրուցի շրջանակում նման ենթադրություն է արել Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը։ 
 

«Կարող է հրաշք պատահել, և այսօր նույնիսկ ռազմագերիների մի խումբ վերադառնա, եթե դրանով անձամբ զբաղվում է Վլադիմիր Պուտինը», - ասել է նա՝ հավելելով, որ հուսով է՝ գերիների վերադարձի գործընթացն արագանալու է։ 

Բորիս Ավագյանը նաև մեկնաբանել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հայտարարությունը, ըստ որի՝ հայ գերիների հարցերով անձամբ զբաղվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ 

«Ես կարծում եմ, որ մոլորակի վրա չկա մի ուժ, որ կարողանա խանգարել նրանց՝ հասնելու իրենց նպատակին և վերադարձնելու մեր հայրենակիցներին տուն։ Վստահ եմ, որ չնայած առկա դժվարություններին, ռազմագերիների վերադարձի գործընթացն արագանալու է», - նշել է Ավագյանը։

Անհետ կորած զինծառյողներից մեկի մայրը՝ չցանկանալով ներկայանալ, 168.am-ի հետ զրույցում ասել է, որ իրենց տեղեկություններով՝ 20-ից ավելի գերի է վերադառնալու։

«Մեզ ասացին ժամը 17:00-18:00–ի սահմաններում օդանավը վայրէջք կկատարի Էրեբունի օդանավակայանում, բայց գերիների անունները չեն հրապարակել, գիտենք, որ 20-ից ավելի է»:
 
Կայքի փոխանցմամբ՝ բացի գերեվարվածների հարազատներից, այնտեղ նաեւ զինվորականներ եւ ոստիկաններ կան:
Տեսանյութը՝  Hraparak.am

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր