211652_close_icon
views-count37505 դիտում article-date 22:10 03-07-2021

Հայտնի են Ադրբեջանից Հայաստան վերադարձող 15 ռազմագերիների անունները

Այսօր՝ հուլիսի 3-ին, ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան են վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերիներ։ Հայկական կողմը որպես բարի կամքի դրսևորում Ադրբեջանին է փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզներ, հայտնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը:

Հայրենիք վերադարձած 15 հայ գերիների անունները՝ ստորև.
1. Հակոբյան Վոլոդյա Վաչագանի - Շիրակի մարզ
2. Ասատրյան Գևորգ Նորայրի - Շիրակի մարզ
3. Գասպարյան Գոռ Վահրամի - Շիրակի մարզ
4. Ենգոյան Սիսակ Գրիշայի - Շիրակի մարզ
5. Կարապետյան Յուրի Տիգրանի - Շիրակի մարզ
6. Մահտեսյան Էդգար Վաչագանի - Շիրակի մարզ
7. Մինասյան Արամ Գառնիկի - Շիրակի մարզ
8. Մինասյան Մկրտիչ Սիմոնի - Շիրակի մարզ
9. Պետրոսյան Ալբերտ Կամոյի - Շիրակի մարզ
10. Պողոսյան Արմեն Եղիազարի - Շիրակի մարզ
11. Սեդրակյան Ռոմիկ Միսակի - Շիրակի մարզ
12. Սեֆիլյան Կամո Կարենի - Շիրակի մարզ
13.Ասլանյան Եղիշ Հովհաննեսի - Շիրակի մարզ
14. Գևորգյան Գրիգոր Գեորգիի - Շիրակի մարզ
15. Մանուկյան Անդրանիկ Տիգրանի - Շիրակի մարզ

ՀՀ կառավարությունը շնորհակալություն է հայտնում Ռուսաստանի Դաշնությանը միջնորդական դերակատարման համար։

Ինչպես արդեն հայտնել ենք` տղաները հայրենիք են վերադառնում Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովի ուղեկցությամբ։

Նրանք Ադրբեջանում պահվում էին 2020 թվականի դեկտեմբերի 16-ից սկսած։ Տղաները գերեվարվել էին անցյալ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո` Արցախի Խծաբերդ գյուղից։

Նախօրեին նրանք Բաքվում կես տարվա ազատազրկման են դատապարտվել՝ իբրև թե «Ադրբեջանի պետական սահմանը խախտելու» համար, սակայն արդարացվել ենն առաջադրված մի շարք այլ հոդվածներով:

Նրանց ազատազրկման ժամկետն ավարտվել է։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր