Կոտայքի շրջանի Գետարգել և Բալահովիտ համայնքներում էլեկտրաշչակ է փորձարկվելու. խնդրում ենք չանհանգստանալ. ԱԻՆ
Հարգելի՛ քաղաքացիներ, Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ վաղը՝ փետրվարի 10-ին, ժամը 15:00-15:30-ն ընկած ժամանակահատվածում Գետարգել և Բալահովիտ համայնքներում էլեկտրաշչակ է փորձարկվելու:
Նախապես հայցում ենք Ձեր ներողամտությունը: Խնդրում ենք չանհանգստանալ: