Ալեքսանդր Կարապետյանը դարձավ «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ
«Արարատ-Արմենիային» է միացել Հայաստանի հավաքականի 33-ամյա հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը:
Ալեքսը հանդես է եկել գերմանական «Վեհեն», «Օբերնյուլանդ», «Էլվերսբերգ», «Հոմբուրգ», լյուքսեմբուրգյան «Ֆ91 Դյուդելանժ», «Գրևենմախեր», «Պրոգրես Նիդերկորն», ռուսական «Սոչի» և մի շարք այլ ակումբներում:
«Ֆ91 Դյուդելանժի» կազմում դարձել է Լյուքսեմբուրգի չեմպիոն:
Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը հանդիսացել է ռուսական «Տամբովի» ֆուտբոլիստ:
Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 19 հանդիպում և դարձել վեց գոլի հեղինակ: