Դանու Սպատարուն ` «Արարատ-Արմենիայի» նոր ֆուտբոլիստ
«Նոայի» նախկին ֆուտբոլիստ Դանու Սպատարուն կարիերան կշարունակի «Արարատ-Արմենիայում», տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Ուրախ ենք տեղեկացնել, որ ակումբին է միացել 26-ամյա կիսապաշտպան Դանու Սպատարուն:
Դանուն հանդես է եկել մոլդովական «Զիմբռու Չիսինաու», ռումինական «Դինամո», «Պոլիտեխնիկա», լատվիական «Լիեպայա» և մի շարք այլ ակումբներում:
Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը հանդիսացել է «Նոա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ, որի կազմում դարձել է Հայաստանի գավաթակիր:
Դանուն հանդիսանում է Մոլդովայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, որի կազմում անցկացրել է 13 հանդիպում»,-ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ: