Չեմպիոնների լիգա. «Արարատ-Արմենիայի» մրցակիցը դարձավ «Օմոնիան»
Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Չեմպիոնների լիգայի նոր մրցաշրջանի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը:
Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիային» մրցակից, բաժին հասավ Կիպրոսի չեմպիոն «Օմոնիան»:
Այս մրցավեճի հաղթողը կորոշվի միայն մեկ խաղով, որը կկայանա Երևանում՝ օգոստոսի 18-ին կամ 19-ին: