Մահվան սպառնալիքներ ստանալուց հետո մրցավար Մայք Դինը խնդրել է հաջորդ տուրում իրեն չնշանակել
Մրցավարը Պրեմիեր լիգայի ղեկավարությանը խնդրել է առաջնության հաջորդ տուրի խաղին իրեն չնշանակել այն բանից հետո, երբ սոցցանցերում նրան սպառնացել են սպանել: Մրցավարի ընտանիքի անդամները նույնպես սպառնալիքների և վիրավորանքների են ենթարկվել:
52-ամյա մրցավարը սպասարկել էր «Մանչեսթեր Յունայթեդ»-«Սաութհամթփոն» (0:9) և «Ֆուլհեմ»-«Վեսթ Հեմ» (0:0) հանդիպումները: Երկու խաղում էլ նա վիճելի կարմիր քարտեր էր ցույց տվել, որոնք հետագայում չեղարկվել էին:
«Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղից հետո «Սաութհամթփոնը» Պրեմիեր Լիգային խնդրել էր Դինին այլևս չնշանակել թիմի մասնակցությամբ խաղերին:
Միևնույն ժամանակ Դինը սպասարկելու է Անգլիայի գավաթի «Լեսթեր» - «Բրայթոն» հանդիպումը, որը կայանալու է փետրվարի 10-ին: Մեկ տուր անց նա կարող է նորից ԱՊԼ-ի խաղ վարել: