Կարմիր քարտ ստանալուց հետո ֆուտբոլիստը նոկաուտի է ենթարկել մրցավարին. տեսանյութ
Ռումինիայի ցածրագույն դիվիզիոններից մեկում կայացած «Սեմենիկուլ» - «Միներուլ» խաղի ժամանակ զարհուրելի դրվագ է գրանցվել: Հյուրերի խաղացողը կանոնները խախտել է մրցակցի նկատմամբ, որից հետո մրցավարը կարմիր քարտ է ցույց տվել խաղացողին, իսկ վերջինս առանց վարանելու գլխով հարված է հասցրել մրցավարի դեմքին և նոկաուտի է ենթարկել: Միջադեպից հետո խաղը դադարեցվել է: