Տաթևիկ Շահունյան. Ստեփանակերտում կյանքը վերադարձել է նախկին հունին, «Ուռենիում» նախկինի պես առանց նախորոք սեղան պատվիրելու չես կարող ճաշել
Լրագրող Տաթևիկ Շահունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ստեփանակերտում կյանքը վերադարձել է նախկին հունին, «Ուռենիում» նախկինի պես առանց նախորոք սեղան պատվիրելու չես կարող ճաշել, գեղեցկության սրահներում նախապես պետք է հերթագրվես, նույնիսկ առավոտյան շուտ կամ երեկոյան ժամերին անհերթ հարդարվելու հույս չեք կարող ունենալ, քաղաքում ինչպես միշտ շատ արտասահմանցիներ կային, նույնիսկ սևամորթ մի երիտասարդի հանդիպեցի և ճապոնացիների, հավանաբար լրագրող էին, իսկ ամենա շատը ուրախացա, երբ Ասկերանի գյուղերից մեկում հանդիպեցի մի եվրոպացի երիտասարդի, որը հենց գյուղում էր բնակվում և հետպատերազմյան իրականության մասին ռեպորտաժներ գրում։
Քաղաքային տրանսպորտը անխափան աշխատում է, քաղաքապետարանից միայն սրտնեղում էին, որ մարդաշատության պատճառով չեն կարողանում առաջվա անբասիր մաքրությունը ապահովել. «Երևանի սանմաքրման աշխատանքները ապահովող ավտոպարկը բարի նախանձ է առաջացմուն, մենք էլ պետք է փորձենք մերը նորացնել», - անկեղծացավ Ստեփանակերտի փոխքաղաքապետերից մեկը, գաղտնազերծելով, որ հաճախ, երբ մարդուժի պակաս է լինում, ինքն է նստում աղբատար մեքենայի ղեկին:
Իսկ ընդհանրապես արցախյան օրակարգերը խիստ տարբերվում են հայաստանյանից, բնակչության մեծ մասը փորձում է ապրել ու նորից արարել՝ զերծ մնալով քաղաքական շահարկումներից, մեր պես սոցցանցերից հիվանդագին կախվածություն չունեն ապրում են իրական ու առողջ կյանքով»։