«Բավարիա»-ում նախկինի պես առաջնային դեր են խաղում գերմանացի խաղացողները. Բալակ
Գերմանիայի հավաքականի և «Բավարիա»-ի նախկին կիսապաշտպան Միխայել Բալակը կարծում է, որ մյունխենյան թիմում նախկինի պես առաջնային դեր են խաղում գերամանցի խաղացողները` չնայած, որ թիմի կազմում հանդես են գալիս մեծ թվով արտասահմանցի բարձրակարգ խաղացողներ:
««Բավարիա»-ում նախկինի պես առաջնային դեր են խաղում գերմանացի խաղացողները: Ֆիլիպ Լահմը, Բաստիան Շվայնշտայգերը, Մանուել նոյերը, Բաստիան Շվայնշտայգերը և Թոմաս Մյուլլերը այն խաղացողներն են, որոնց հետ երկրպագուները նույնականացնում են իրենց 100 տոկոսով », - Բալակի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: