211652_close_icon

Ստեփան Դանիելյան. Այ հիմա պարզ է, թե դա ոնց է լինում

views-count1878 դիտում article-date 19:34 07-02-2021
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ցեղասպանության ժամանակ երբ մի գյուղ, կամ մի գավառ էին կոտորում, մյուս գյուղի, կամ գավառի հայերը կարծում էին, որ դա իրենց չի վերաբերվում, հետո հերթն իրենց էր հասնում։
Համ էլ մտածում էին, որ դե դրանք մշեցի են, մյուսները շատախցի են, ֆրանկ են, աղանդավոր են ... իրենք ուրիշ են, իրենց ձեռք չեն տա։

Ու երբ դրա մասին կարդում էիր, զարմանում էիր մտածողության վրա։ Այ հիմա պարզ է, թե դա ոնց է լինում։

Ու այն ժամանակ էլ կային քայլական հոգով բաստարդներ ու բաստարդուհիներ, որ ասում էին, բա մենք ինչ անենք, իսկ ապագայում, ինքնաարդարացման համար, հույս էին պահում, որ կասեն. դե մենք անմեղսունակ ենք, չէինք հասկանում, մեզ խաբել են»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր