1358 դիտում
16:01 04-05-2022
Պետք է լինի վստահության կառավարություն, ոչ թե ժամանակավոր. այն պետք է ստեղծվի հիմա, ոչ թե հրաժարականից հետո. Ստեփան Դանիելյան
Ինչու պետք է ստեղծվի Վստահության կառավարություն, այլ ոչ թե Ժամանակավոր կառավարություն և ինչու պետք ստեղծվի հիմա, այլ ոչ թե հայտնի անձի հրաժարականից հետո։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ստեփան Դանիելյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Պետք է ստեղծվի հիմա, որովհետև այդ անձը հրաժարական չի տալու և այդ կառավարության ստեղծման հիմնական իմաստը նրա հրաժարականին հասնելն է։
1. Երբ կլինի հրաժարական - այն ժամանակ, երբ կառավարման կենտրոնը կտեղափոխվի հրապարակ։
Երկու օրինակ.
- 1988-ին ստեղծված շարժումը դե ֆակտո իշխանությունը վերցրել էր մինչև դե յուրե գործող կառավարության հրաժարականը։ Ժողովուրդ, անգամ պետական մարմինները, հետևում էին հրապարակի իշխանության ցուցումներին, իսկ ոստիկանությունը բանակցություններ էր վարում նրանց հետ։
- 2018-ին նույն պրոցեսն էր ընթանում, ժողովուրդն, ու արդեն ոստիկանությունը, կատարում էին փողոցի «կառավարության» հրահանգները, այսինքն դե ֆակտո իշխանությունն արդեն փոխվել էր։
Եզրակացություն, իշխանափոխությունը սկսվում է այն ժամանակ, երբ փողոցում բաց ու թափանցիկ կերպով ձևավորվում է հրահանգներ տվող մարմին, որին սկսում են ենթարկվել, այսինքն ժողովրդի կողմից ճանաչվում է լեգիտիմ, իսկ ոստիկանությունը սկսում է բանակցել, այսինքն ճանաչում է կառավարման նոր կենտրոնը։
2. Ինչու Վստահության կառավարություն, որովհետև այդ մարմնին, փողոցի կառավարությանը, ժողովուրդը պետք է վստահի ու կատարի հրահանգները։ Այս պահին նման վստահություն կարող են ունենալ ոչ կուսակցականները։ Կուսակցությունները խաղի մեջ կմտնեն, երբ կլինի արտահերթ ընտրություն, իսկ շարժումները հասնում են նպատակին, երբ վերկուսակցական են լինում»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
850 դիտում
21:05 05-08-2024
Բանգլադեշի վարչապետի հրաժարականից հետո բանակի հրամանատարը ժամանակավոր կառավարություն կձևավորի
1826 դիտում
20:33 21-03-2021
Ստեփան Դանիելյան. Ընտրություններից հետո պետք է վեթինգ լինի
Այս բաժնից
478 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
325 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
931 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին