211652_close_icon
views-count4437 դիտում article-date 19:02 06-02-2021

Նաիրա Զոհրաբյան. Հայաստանում պարենային մի շարք ապրանքատեսակներ և մթերք զգալի գնաճ են արձանագրել

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Տնտեսական «հեղափոխության» սալտոները

Հայաստանում ձեթը թանկացել 44,3%, հացը՝ 7,9%, շաքարավազը՝ 40,7%, ծխախոտը՝ 6,8%.
2020թ-ի հունվարի համեմատ 2021թ-ի հունվարին Հայաստանում պարենային մի շարք ապրանքատեսակներ և մթերք զգալի գնաճ են արձանագրել:

Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների համաձայն՝
Բուսական յուղը թանկացել է 44,3%
Շաքարավազը թանկացել է 40,7%
Ձուն թանկացել է 26,4%
Կաթնամթերքը թանկացել է 7,7%
Միրգը թանկացել է 12%
Բանջարեղենը թանկացել է 9,9%
Սխտորը թանկացել է 95,4%
Խառը կանաչին թանկացել է 53,5%
Հացը թանկացել է 7,9%
Ալյուրը թանկացել է 12,5%
Խմիչքը , ծխախոտը թանկացել են 6,8%
Ոչ պարենային ապրանքները թանկացել են 5,5%:
Ահա այսպիսի տնտեսական սալտոներ։
Բայց էս ամենը՝ ոչինչ։
Կարեւորը՝ «դուխով»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր