211652_close_icon
views-count810 դիտում article-date 11:20 06-02-2021

ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորի խոսքը COVAX-ի ՝ պատվաստանյութերի բաշխման միջանկյալ զեկույցի վերաբերյալ

«ՅՈւՆԻՍԵՖ-ը հպարտ է COVAX կառույցի պատվաստանյութերի ցուցիչային բախշման ծրագրի մասը կազմել: Այս փաստաթուղթը երկրներին հնարավորություն կտա շարունակել պատվաստանյութերի բաշխման նախապատրաստական աշխատանքները՝ երկրներին մանրամասներ տրամադրելով առաջին և երկրորդ եռամսյակներում յուրաքանչյուրին մատակարարվերիք պատվաստանյութի վերաբերյալ:

Սա, իհարկե, COVAX-ի միջոցով տրամադրվող պատվաստանյութերի նախնական չափաբաժինն է: Առաջիկայիում լրացուցիչ չափաբաժիններ կլինեն: Մենք շարունակելու ենք աշխատել մատակարարման պայմանագրերի շուրջ՝  2021 թվականի առաջին կեսին COVAX-ի պատվաստանյութերի պահանջների բավարարման համար:

Եվ այս կապակցությամբ լավ լուրեր ունենք: Ուրախ ենք հայտնել Հնդկաստանի Serum Institute-ի (SII) հետ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերի մատակարարման երկարաժամկետ պայմանագրի կնքման մասին, ինչը հնարավորություն է ընձեռում ձեռքբերել երկու պատվաստանյութ՝ ASTRAZENECA և NOVAVAX տեխնոլոգիաների փոխանցման շնորհիվ: ՅՈՒՆԻՍԵՖ-ը, գնումների գործընթացներով զբաղվող իր գործընկերների հետ, այդ թվում՝ PAHO-ի, հնարավորություն կունենա ձեռք բերել 1.1 միլիարդ դեղաչափ պատվաստանյութ՝ գրեթե 100 երկրի համար: Ցածր և միջինից ցածր եկամուտ ունեցող երկրների դեպքում մեկ դեղաչափի արժեքը կլինի մոտ 3 ԱՄՆ դոլար:
 
Սա հրաշալի գին է COVAX-ի դոնոների համար և ապացույցն այն սկզբունքի, որ ռեսուրսները մեկտեղելով, կարող ենք մեծաքանակ գնումների լավագույն գործարքները կնքել: Պատվաստանյութի գների մասին տեղեկությունը բաց է, ինչը ևս մեկ անգամ արտացոլում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերջին տասը տարիների թափանցիկ գործունեությունը, երբ հրապարակվել են մի շարք ապրանքների բոլոր պայմանագրային գները:
 
Մատակարարման պայմանագրերին զուգահեռ, մատակարարների համաձայնության դեպքում, մենք կշարունակեք հրապարակել դրանց  մանրամասները: Միաժամանակ, անհամբեր սպասում ենք SII հետ մեր աշխատանքների մեկնարկին՝  ԱՀԿ-ի կողմից տվյալ պատվաստանյութի հաստատումից հետո, դրանք երկրներ մատակարարելու համար:  
 
Այս ցուցիչային հատկացումներով, կառավարություններն ու առողջապահության ոլորտի մասնագետները կարող են անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստելով առաջնագծի աշխատողներին, ում համար էլ հենց նախատեսվում է  առաջին խմբաքանակը: Սա, պատվաստանյութի գնման և մատակարարման երբևիցէ իրականացված ամենալայնածավալ գործընթացն է ամենասեղմ ժամկետներում:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը պատրաստ է լիովին աջակցել COVID-19 պատվաստանյութերի առաջին խմբաքանակի տրամադրմանը, հաշվի առնելով, որ մահացու վարակն ավելի մեծ թափ է առնում: Աշխարհում մեր գրասենյակները կաջակցեն կառավարություններին առաջին քայլերն իրականացնել՝ հավաստիանալով, որ նրանք պատրաստ են ստանալ պատվաստանյութերն ու ապահովվել դրանց պատշաճ կիրառումը: Մենք պետք է դրանում  վստահ լինենք: Առաջին դեղաչափերը բախշվելու են քաղաքներում բնակվող բուժաշխատողներին, քանի որ նրանք վարակվելու ամենաբարձր ռիսկային գոտում են:

Վերջին ամիսների ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախապատրաստվում էր այս գործընթացին՝ պահեստավորելով ավելի քան կես միլիարդ ներարկիչ, ինչպես նաև՝ օգտագործված ներարկիչների անվտանգ այրման տուփեր: Սերտորեն համագործակցել ենք ավիաընկերությունների հետ՝ հավաստիանալու, որ անհրաժեշտ լոգիստիկ կարգավորումներն ու պլանավորումն իրականացվել է: Մենք նաև աջակցում ենք կառավարություններին և գործընկերներին՝ իրենց լոգիստիկ հնարավորությունները գնահատելու և ազգային ծրագրեր մշակելու, առողջապահական հաստատությունները նախապատրաստելու և պատվաստանյութերի անվտանգ պահեստավորում իրականացնելու գործում: ԱՀԿ-ի և Գավիի հետ համատեղ նաև խորհրդատվություն ենք տամադրում  երկրներին` բարելավվելու պատվաստանյութերի տարածման ծրագրերը:

Հաջորդ կարևոր քայլն այդ ծրագրերի հրապարակայնացումն է: Դրական նախապատրաստական աշխատանքները կարող են որոշիչ դառնալ երկրների համար՝  պատվաստանյութերի առաջին խմբաքանակները ստանալու հարցում:
 
Պատվաստումները սկսած և դրանց մեկնարկին սպասող երկրների համար այս տեղեկությունը կարող է հուսադրող լինել՝  համավարակից դուրս գալու ոչ դյուրին  ճանապարհին, որը չի կարող ավարտվել, քանի դեռ այն չի ավարտվել բոլորիս համար»

Նմանատիպ նյութեր