1214 դիտում
09:28 06-02-2021
ԵՊՀ-ում և այլ բուհերում անձնական օգտագործման ռեկտորներ ունենալու միտքը հանգիստ չի տալիս հեղափոխական իշխանություններին․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի հանձնաժողովում քննարկվել է աղմկահարույց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծերի փաթեթը, որը նախորդ ԱԺ հերթական նիստի ժամանակ չքննարկվեց:
Այն հանձնաժողովին ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: ԵՊՀ-ում և այլ բուհերում անձնական օգտագործման ռեկտորներ ունենալու միտքը հանգիստ չի տալիս հեղափոխական, ապաքաղաքական կրթության ջատագով իշխանություններին։ Մեր տեղեկությունների համաձայն՝ տևական ժամանակ է՝ իշխանության ներկայացուցիչները քննարկում էին՝ ինչպես վարվել նախագծում առկա սկանդալային մի կետի հետ, ըստ որի՝ նախագծի ընդունումից հետո նախարարն է նշանակելու հայաստանյան բոլոր բուհերի ռեկտորներին:
Երեկ հանձնաժողովում եկել են այն եզրահանգման, որ առավելագույն ձայներ հավաքած երեք հոգու անունը ուղարկում են նախարարին, և նրանցից մեկին նշանակում է նախարարը: Այսկերպ իշխանության ներկայացուցիչները որոշել են, իբրև թե, մեղմել իրավիճակը, բայց սա ևս նշանակում է, որ կրկին նախարարն է որոշում, թե իր համար ով է ցանկալի թեկնածուն, ու ըստ այդմ էլ նշանակումն իրականացնում է:
Նշենք, որ 2020 թ. դեկտեմբերի 3-ին այն՝ որպես անհետաձգելի և չզեկուցվող հարց, ընդգրկվել էր ՀՀ կառավարության օրակարգում և հավանության արժանացել, մինչդեռ մի շարք բուհեր` ներառյալ Երևանի պետական համալսարանը և Երևանի պետական բժշկական համալսարանը, պահանջել էին հետ կանչել օրենքի նախագիծը` դրա որոշ կետեր անընդունելի համարելով։ Այս շաբաթ մեկնարկելու է ԱԺ հերթական նստաշրջանը, որի օրակարգում պետք է հարցը ընդգրկվի։ Թե ԱԺ ամբիոն հասնելով՝ նախագիծն ինչ փոփոխությունների կենթարկվի՝ դժվար է այս պահին ասելը»»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
9171 դիտում
14:10 11-03-2020
Հեղափոխական Հայաստանի, ոչ հեղափոխական պաշտոնյաները. մաս2
1318 դիտում
09:52 02-06-2023
ԵՊՀ-ում և Հայաստանի մյուս բուհերում աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում «Ժողովուրդ»
Այս բաժնից
1462 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»
1264 դիտում
07:41 17-12-2024
Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության իննամյակը. «Փաստ»
1342 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»