211652_close_icon
views-count1095 դիտում article-date 13:36 05-02-2021

Ֆիզիկայի 51-րդ միջազգային օլիմպիադան այս տարի կանցկացվի Վիլնյուսում. ԿԳՄՍՆ

Լիտվայի Հանրապետության մայրաքաղաք Վիլնյուսում 2021 թվականի հուլիսի 17-ից 25-ը կայանալու է ֆիզիկայի 51-րդ միջազգային օլիմպիադան: Օլիմպիադային հրավիրված է նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը: Միջոցառման նպատակն է ստուգել «Ֆիզիկա» առարկայի վերաբերյալ միջնակարգ դպրոցի աշակերտների տեսական գիտելիքները և փորձարկումների անցկացման հմտությունները: Ազգային թիմը պետք է բաղկացած լինի 5 աշակերտից և թիմի 2 ղեկավարից: Թույլատրվում է տանել նաև դիտորդներ և այցելուներ: Օլիմպիադան ամենամյա է և յուրաքանչյուր տարի անցկացվում է այլ երկրում: Բացի պաշտոնական ծրագրից՝ մասնակիցներին առաջարկվելու է նաև սոցիալական ծրագիր, որը ներառում է մշակութային, կրթական և մարզական միջոցառումներ: Մասնակիցների կեցության ծախսը հոգում է կազմակերպող կողմը: Օլիմպիադայի կազմակերպիչներն են Լիտվայի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությունը, Ոչ ֆորմալ երիտասարդական կրթության լիտվական կենտրոնը և Վիլնյուսի համալսարանը: Օլիմպիադան նախատեսված է անցկացնել Վիլնյուսում, բայց COVID-19 համավարակով պայմանավորված իրավիճակի փոփոխման դեպքում այն կարող է անցկացվել առցանց: Այդ մասին միջոցառման կազմակերպիչները կտեղեկացնեն կանխավ:

Նմանատիպ նյութեր