Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական բժիշկները սկսել են «Սպուտնիկ V» պատվաստանյութի երկրորդ չափաբաժնով խաղաղապահների պատվաստումը, հաղորդում է 168․am -ը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին։
Նշվում է, որ սկզբում պատվաստվել են ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության ներկայացուցիչները, ինչպես նաև Ստեփանակերտ քաղաքում տեղակայված բժշկական ստորաբաժանումների զինծառայողները: Հետագայում, հաստատված ժամանակացույցի համաձայն, շարժական բժշկական բրիգադները կանցկացնեն 27 դիտակետերում հրադադարի ռեժիմի վերահսկողությունն իրականացնող անձնակազմի պատվաստումը։
Նշվում է նաև, որ ընդհանուր առմամբ, Արցախ է հասցվել պատվաստանյութի մոտ 2 հազար չափաբաժին, ինչը բավական է խաղաղապահների ամբողջ անձնակազմին պատվաստելու համար։
«Պատվաստման ավարտից հետո բոլոր զինծառայողները ստանում են նոր կորոնավիրուսային վարակի դեմ կանխարգելիչ պատվաստումների հավաստագիր, որում նշվում են «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին և երկրորդ չափաբաժինների ներարկման ժամկետները»,- հավելում է պաշտպանական գորատեսչությունը։
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Արցախում մեկնարկել է ռուս խաղաղապահների՝ «Սպուտնիկ V» պատվաստանյութի 2-րդ չափաբաժնով պատվաստման գործընթացը
2021.02.05 10:28

