211652_close_icon
views-count3227 դիտում article-date 14:42 24-10-2021

Օպերայի բակում բացվել են COVID-19-ի դեմ պատվաստման մեկօրյա կետեր. առկա են ԱստրաԶենեկա, Սինոֆարմ, Սպուտնիկ V, Մոդերնա պատվաստանյութերը

Երևանում, Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում բացվել են COVID-19-ի դեմ պատվաստման մեկօրյա կետեր,  տեղեկացում է Հայկական Կարմիր խաչի ընկերության ֆեյսբուքյան էջը։

«Օպերայի բակում մեկնարկել է Քովիդ-19 համավարակի դեմ պատվաստման գործընթացը: Պատվաստումն իրականացվում է այս պահին Հայաստանում առկա բոլոր պատվաստանյութերով՝ ԱստրաԶենեկա, Սինոֆարմ, Սպուտնիկ V, Մոդերնա»,- ասվում է գրառման մեջ:

ՀՀ առողջապահության նախարարությունը նույն հարթակի իր էջի գրառմամբ նշել էր, որ կիրակի Երևանում պատվաստումների օր է։

«Հոկտեմբերի 24-ին` ժամը 11:00-18:00-ն, Ալ․ Սպենդիրյանի անվ․ օպերայի և բալետի «ազգային ակադեմիական թատրոնի բակում կտեղադրվեն շարժական պատվաստումային կետեր՝ պատվաստվել ցանկացող քաղաքացիներին տեղում պատվաստվելու հնարավորություն ընձեռելու համար:


Անցորդներին կբաժանվեն պատվաստման գործընթացի վերաբերյալ իրազեկման նյութեր, ինչպես նաև անհատական պաշտպանիչ միջոցներ»,- ասվում է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2354, մահվան՝ 40 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 295 368 է, մահվան դեպքերինը՝ 7271։

Նմանատիպ նյութեր