211652_close_icon
views-count1556 դիտում article-date 09:21 05-02-2021

Արմավիրի մարզի 6 համայնքում արցախցիների համար իրականացվել են բժշկական մի շարք հետազոտություններ

«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ն Միգրացիայի միջազգային կազմակերպության աջակցությամբ Արմավիրի մարզի 6 համայնքում (Աղավնատուն, Գայ, Գեղակերտ, Մուսալեռ, քղ. Արմավիր, Մրգաշատ) ժամանակավոր բնակություն հաստատած արցախցիներին տրամադրել է թերապևտի, մանկաբույժի, հոգեբանի խորհրդատվություն, իրականացրել ուլտրաձայնային, ՄԻԱՎ-ի, հեպատիտ Բ-ի և Ց-ի հետազոտություններ: Ինչպես հայտնում է ՀՀ Արմավիրի մարզպետարանը, ծառայությունները մասամբ տրամադրվել են Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակում նվիրաբերված շարժական կլինիկաներում: Վերջին մեկ ամսվա ընթացքում իրականացվել է շարժական թիմերի 6 այց, որոնց ընթացքում ծառայություն է տրամադրվել 305 հոգու, այդ թվում` երեխաների և մեծահասակների:

Նմանատիպ նյութեր