1707 դիտում
15:28 20-10-2021
Ֆրանսիայից ժամանած բժիշկները ՀՀ-ում բնակվող տեղահանված արցախցիների համար անվճար հետազոտություններ կանցկացնեն
Հոկտեմբերի 22-ին Երևանի «Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն»-ում Ֆրանսիայից ժամանած բժիշկներ Իրենա Կոսեյանը և Բարույր Բարուժանը Արցախի բնակիչների համար կիրականացնեն անվճար խորհրդատվություններ և հետազոտություններ։
ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբից հայտնում են, որ խորհրդատվությունների և հետազոտությունների համար կարող են դիմել այն անձինք, ովքեր ունեն մաշկային քաղցկեղ և մաշկային այլ հիվանդություններ։
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ-ում ԱՀ կառավարության Օպերատիվ շտաբի շենքում գտնվող բուժական տեղամաս կամ զանգահարել բժիշկ Սողոյանին՝ 098 80-70-58 հեռախոսահամարով։
Նմանատիպ նյութեր
8073 դիտում
22:57 28-11-2017
Երևանից ժամանած բժիշկները Ստեփանակերտում իրականացնում են անվճար հետազոտություններ
Այս բաժնից
556 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը