1278 դիտում
11:26 30-03-2017
ՄԻՊ-ն առաջարկել է կազմակերպել Վահան Շիրխանյանին ցուցված մի շարք բժշկական հետազոտություններ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից տեղեկացրեցին, որ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Վահան Շիրխանյանի առողջության պահպանման իրավունքների խախտում արձանագրելուց հետո նրա առողջական վիճակի դինամիկան ուսումնասիրելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները պարբերաբար, այդ թվում՝ բժիշկը, այցելել են Վահան Շիրխանյանին, առանձնազրույցներ ունեցել նրա հետ, ուսումնասիրել նրա իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերը:
Կատարված ուսումնասիրությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն` հնարավորինս սեղմ ժամկետում կազմակերպու համար Վ. Շիրխանյանին ցուցված մի շարք հետազոտություններ:
Հիշեցնենք, որ Եվրոպական դատարանը մերժել էր դիմումատու, ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ կալանավորված անձ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վ. Շիրխանյանի՝ 2016 թվականի սեպտեմբերի 16-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրած դիմումը: Այս մասին հաղորդագրություն էր տարածել ՀՀ արդարադատության նախարարությունը:
Նմանատիպ նյութեր
66379 դիտում
13:19 15-02-2016
Վահան Շիրխանյանին ուժեղացված հսկողությամբ տեղափոխեցին «ԴԻԱԳՆՈՍՏԻԿԱ» բժշկական կենտրոն. ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
10103 դիտում
18:00 21-12-2015
ԱԱԾ մեկուսարանից Վահան Շիրխանյանին տեղափոխեցին Կենտրոնի դատարան. սկսվել է դատական նիստը. նա կալանավորվեց
940 դիտում
17:39 10-01-2025
Գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը. ԱՆ
Այս բաժնից
358 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
502 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
868 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ