211652_close_icon
views-count1388 դիտում article-date 21:28 04-02-2021

Փոխոստիկանապետ Ֆիդանյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանության պատվիրակությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փետրվարի 3-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության պատվիրակությանը՝ գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Հելեն Ֆեյզիի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ Արա Ֆիդանյանը հույս է հայտնել, որ փոխշահավետ համագործակցությունը երկու կողմերի միջև ավելի կխորանա՝ ընդգրկելով ոստիկանության գործունեության նոր բնագավառներ: Ոստիկանության պետի տեղակալը հատկապես կարևորել է դեսպանության աջակցությունը՝ ոստիկանության ծառայողների համար անգլերեն լեզվի վերապատրաստման դասընթացների կազմակերպերպման գործում: Արա Ֆիդանյանը ներկայացրել է նաև համակարգում ընթացող ծավալուն բարեփոխումները, որոնք ուղղված են Հայաստանի ոստիկանության արդիականացմանն ու ծառայությունների որակի բարձրացմանը: Տիկին Հելեն Ֆեյզին իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ բարձր է գնահատել համավարակի տարածումը կանխելու դեմ ոստիկանության միջոցառումները, ինչպես և համագործակցությունն ավելի զարգացնելու և ամրապնդելու պատրաստակամություն հայտնել: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր