2833 դիտում
14:21 04-02-2021
Կառավարությունը վաճառքի հանեց «Արաբկիր» ԲԿ-ի 5.6% պետական բաժնեմասը
Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի շարքում հաստատեց «Արաբկիր բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության («Արաբկիր» ԲԿ) պետական բաժնեմասը մասնավորեցնելու մասին հարցը:
Կառավարությունն՝ ի դեմս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ընկերության ոչ պետական բաժնեմասի սեփականատերերին առաջարկել է պետությանը պատկանող 5.6% բաժնեմասը մասնավորեցնել, այլ կերպ ասած՝ վաճառել մասնավոր ընկերությանը, 574 միլիոն 356 հազար դրամով:
«Արաբկիր» ԲԿ-ի ոչ պետական բաժնեմասի սեփականատերը ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն է: Ընկերության ոչ պետական բաժնեմասի սեփականատերերը՝ Բաբլոյանները, պատրաստակամ են ձեռք բերել պետական բաժնեմասն առաջարկածի մոտ կես գնով՝ 283 միլիոն 769 հազար դրամով՝ պայմանով, որ գումարի 50 տոկոսը վճարեն բաժնեմասը ձեռք բերելու պահին, իսկ մնացած մասը՝ 3 տարիների ընթացքում։
Նախագծով նաև նշված է, որ եթե ընկերության ոչ պետական բաժնի սեփականատերերը չօգտվեն իրենց նախապատվության իրավունքից, կառավարության ներկայացրած արժեքով բաժնեմասերը կառաջարկվի ընկերությանը:
Ընկերության կողմից դրանք ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում, նույն արժեքով բաժնետոմսերի գնման առաջարկ կներկայացվի ընկերության աշխատավորական կոլեկտիվին, իսկ նրանց հրաժարվելու դեպքում կանցկացվի աճուրդ՝ մեկնարկային՝ 574 միլիոն 356 հազար դրամով:
Նմանատիպ նյութեր
7336 դիտում
16:55 13-04-2017
«Ագրեսիվ գնում ենք առաջ». աճուրդով վաճառքի է հանվում «Արաքս» ՓԲ ընկերության 80 տոկոս պետական բաժնեմասը
1689 դիտում
21:08 24-01-2014
Ռուսական հայտնի սոցցանցի հիմնադիրը վաճառել է իր բաժնեմասը
Այս բաժնից
1198 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
751 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար