1405 դիտում
13:19 04-02-2021
Հայաստանում տրանսպորտային արտանետումների քանակը տարեցտարի աճում է
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ մթնոլորտային օդի աղտոտվածության հիմնական աղբյուրը ավտոտրանսպորտն է, որը կազմում է մթնոլորտային արտանետումների 66.5%-ը:
Հայաստանում տրանսպորտային արտանետումների քանակը տարեցտարի աճում է: 2015 թվականի համեմատ, 2019 թվականին տրանսպորտից արտանետումների քանակն ավելացել է մոտ 20%-ով:
Տրանսպորտից մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի 73.0%-ը բաժին է ընկնում ածխածնի օքսիդին (շմոլ գազ), 16.6%-ը` ցնդող օրգանական միացություններին, 10.0%-ը` ազոտի օքսիդներին և 0.4%-ը`այլ նյութերին:
Որքան մեծ է ճանապարհային ցանցի խտությունը և մեքենաների քանակը, այնքան բարձր է ածխածնի օքսիդի արտանետումների ծավալը:
Նմանատիպ նյութեր
1618 դիտում
20:17 25-03-2016
«Արի տուն» ծրագրին մասնակցել ցանկացողների թիվը տարեցտարի աճում է. ՀՀ սփյուռքի նախարարություն
2540 դիտում
11:46 24-01-2017
Volkswagen-ը 1,21 մլրդ դոլար կվճարի ամերիկյան կողմին թունավոր արտանետումների համար
Այս բաժնից
2224 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
682 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
631 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի