211652_close_icon
views-count68686 դիտում article-date 09:49 04-02-2021

Ոստիկանները Մարտունի քաղաքում իրականացրել են «Ում օրն է 40 օր» օպերացիա․ վնասազերծվել է մինչև ատամները զինված Սարի-Թաղում կրակոցներ արձակողը

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ, հունվարի 3-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներով Գեղարքունիքի մարզում իրականացրել են հատուկ օպերացիա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերացիան կրել է «Ում օրն է 40 օր» անունը։ Ոստիկանները Մարտունի քաղաքում հայտնաբերել ու վնասազերծել են Երևան քաղաքի Սարի Թաղի 18 փողոցի բնակիչ 53-ամյա Հակոբ Մելտոնյանին, ով եղել է զինված ինքնաձիգով և ատրճանակով։ Ոստիկանները ցուցաբերել են պրոֆեսիոնալ մոտեցում։ Ու երբ նրան վնասվազերծել են, նա չի հասցրել գործի դնել ավտոմատն ու ատրճանակը։ Իսկ նրան Մարտունի քաղաքից բերման են ենթարկել Ոստիկանության Էրեբունու բաժին, քանի որ մեկ օր առաջ նա Սարի Թաղում ինքնաձիգից անկանոն կրակոցներ էր արձակել, ապա դեպքի վայրից դիմել փախուստի։ Գ․ Շամշյանի տեղեկություներով՝ Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննիչ Ավդալյանի որոշմամբ հարուցված քրեական գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաաղաքի քնչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Եվ Հ․ Մելտոնյանը, ով նախկինում 2 անգամ եղել է դատապարտված, քննիչի որոշմամբ՝ ձերբակալվել է որպես կասկածյալ։ [url=https://shamshyan.com/hy/article/2021/02/03/1178028/]SHAMSHYAN.com-ն ավելի վաղ հայտնել էր[/url], որ փետրվարի 2-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարի-Թաղի 27-րդ փողոցում կրակոցներ են հնչել։ Նշված վայր են ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, Ոստիկանության Էրեբունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։ Ոստիկանները պարզել են, որ կրակոցները հնչել են նշված փողոցի 41 տան մոտ, և դրա արդյունքում վնասվել է «Գազպրոմ Արմենիա»-ի «Երևան ԳԳՄ»-ին պատկանող վերգետնյա գազատար խողովակը։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Երևան ԳԳՄ»-ի ծառայողները՝ գլխավոր տնօրեն Գառնիկ Մովսիսյանի գլխավորությամբ։ Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգի կրակված 17 հատ 5․45 տրամաչափի պարկուճներ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր