2557 դիտում
18:18 03-02-2021
Փաշինյանը քաղաքացիների հետ հանդիպման լայվերը փոխարինել է մոնտաժված տեսանյութերով. այսօր նա այցելել է Արտաշատ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
[url=https://news.am/arm/news/626859.html?fbclid=IwAR2FPSVELlMy-_Vnin5f7aLfsP8fM2lzYXiOnCON-lQB9pmgeLBPD1BhGkQ]NEWS.am[/url]-ը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր` փետրվարի 3–ին, Արարատի մարզպետարանում խորհրդակցությունից հետո շրջել է Արտաշատում, զրուցել քաղաքացիների հետ։
Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե լայվ է մտել քաղաքացիների հետ իր հանդիպումից, ինչպես անում էր դա նախկինում, այլ տեղադրել է մոնտաժված տեսանյութ։
Տեսանյութում միայն Փաշինյանին աջակցող քաղաքացիներ են, որոնք իրենց աջակցությունն են հայտնում և փնովում ընդդիմադիրներին։
«Թշնամին իրանք են, դու չես»,– ասում է մի տղամարդ։
Փաշինյանին շրջայցի ժամանակ ուղեկցում է Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը և անվտանգության մեծ թվով աշխատակիցներ։
Տեսանյութում Փաշինյանը մտնում է խանութներ, հետաքրքրվում՝ ինչպես է առևտուրը, դրանցից մեկում աշխատակիցն ասաց, որ առևտուրը նվազել է, Փաշինյանն ի պատասխան ուշագրավ դիտարկում արեց, թե ՌԴ–ի հետ օդային հաղորդակցությունը բացվելուց հետո մարդկանց ներհոսք կսկսվի։
«Ռուսաստանը որ բացվել է, առաջին օրը ավելի շատ մարդ եկել է, քան գնացել։ Լիքը մարդ կա, որ մի տարի չի եկել Հայաստան։ Մտածում ենք, որ կանոնավոր չվերթները բացվեն, կսկսեն գալ»,– ասաց նա՝ նկատի ունենալով, որ դրանից հետո առևտուրը կաշխուժանա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
18171 դիտում
23:14 18-12-2018
Մհեր Ղալեչյան. Ֆեյսբուքի լայվերը դառնում են տեղեկատվական-քաղաքական պատերազմի բաղկացուցիչ մաս. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Media.am
2922 դիտում
19:28 26-10-2019
Ռուբեն Մխիթարյան. Լայվերը մարդ բերում են, բայց չեն պահում
Այս բաժնից
346 դիտում
15:18 02-05-2024
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
487 դիտում
14:59 02-05-2024
Միայնակ փակել եմ միջպետական ճանապարհը. Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս այցելել կիրանցեցիներին
340 դիտում
14:51 02-05-2024
Ոստիկանությունը Տավուշի մարզում «հատուկ գործողություններ» չի իրականացրել․ ՆԳՆ