3431 դիտում
12:06 26-10-2019
Լայվերը մարդ բերում են, բայց չեն պահում․ Ռուբեն Մխիթարյանը վարչապետին առաջարկում է Գյումրիում քայլել չքծնող պաշտոնյաների հետ և խոստանում պատմել՝ ինչ է իրականում պետք քաղաքին
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Գյումրիում վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկարով շիրմաքար տեղադրելու միջադեպին.
«Երեկ, սոցիալական ցանցերի ՀՀ տարածքում բուռն, ջղայն ու վրդովեցուցիչ սկսեց քննարկվել, որ իբր Գյումրիում (իբր, որովհետև ոչ մի տեղանքային ապացույց չկա, որ դա հենց Գյումրին է) տեղադրվել է շիրմաքար վարչապետի նկարով: Հատուկ չեմ տեղադրում այդ նկարը իմ մոտ, քանի-որ ոչ միայն դեմ եմ նման երևույթներին, այլ նաև համարում եմ դա ստորություն (ինչպես համարել եմ ստորություն, երբ փողոցում իրենց բնակության վայրի դիմաց կախում էին հանրապետականների ազգանուններով ու տարիքով սև պաստառներ): Երկու դեպքում էլ անողները բացարձակ զրո բարոյականություն ունեցող մարդիկ են:
Սա իմ համար միանշանակ է:
Բայց հիմա ուզում եմ խոսեմ էն «խելոքների» մասին, ովքեր համացանցում էդ նյութը տարածողների քոմենթներում սկսեցին ամոթանք տալ գյումրեցիներին, բրբռալ, ինչ-որ «ահավոր դուխով տղեք էլ» սպառնալ գալ Գյումրի ու լուրջ խոսակցություն ունենալ Գյումրիում պարզ չի ում հետ: Ասածներն էլ ի՞նչ է, թե բա Նիկոլը էդքան բան արեց Գյումրիի համար, իսկ դու՞ք.... օօօ ինչպիսի՞ պատասխան եք տալիս երկրի ղեկավարին… բա չէ՞ք ամաչում: Ամոթ քեզ Գյումրի, հազար ամոթ…
Ուրեմն ուշադիր լսեք: Դուրս էկեք ՀՀ վերջին 28 տարիների ամենաստրկային PR բովանդակությունից, երբ պետք է «ակազիվայեցա մինչև մահ» շնորհակալ լինել էս կամ էն ղեկավարին, որ նա ԸՆԴԱՄԵՆԸ ԱՐԵԼ Է ԻՐ ԲՈՒՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, այսինքն այն, ինչի համար որ ընտրվել է էդ պահին ձայների մեծամասնությամբ: Տո բա պտի անի, բա ի՞նչ պտի անի: Քոչարյանի ժամանակ քննադատական կատակներ էինք անում բեմերից, մեկ էլ սկսում էին՝ բա չե՞ք ամաչում, Քոչարյանը էդքան տուն սարքեց Գյումրիում: Չէ չէինք ամաչում, բա երկրի ղեկավար էր, պտի սարքեր, բա ի՞նչ պտի աներ: Ու հլը եթե լավ ղեկավար լիներ, Գյումրին վաղուց սարքված կլիներ: Սերժի ժամանակ, յութուբի տեղը էսօրվա «զլմ»-ի տնազ համարվողները չգիտեին, իսկ մենք արդեն էդ հարթակում քննադատական հոլովակներ էինք դնում, մեկ էլ գնաաաց, բա չէ՞ք ամաչում, Սերժը Գյումրիից դուրս մի հատ թազա թաղ սարքեց ու լիքը բնակարաններ: Տո նախ շատ սխալ արեց, որ քաղաքից դուրս սարքեց, հետո էլ պտի սարքեր, բա ի՞նչ պտի աներ: Հլը որ լավ ղեկավար լիներ, Գյումրին վաղուց վերջացրած կլիներ, կանցներ մնացած քաղաքներին:
Հիմա Նիկոլին հասանք, ու էլի, բա չէ՞ք ամաչում: Նախ մի հատ բոլորին դադարեք մի արշինով չափել, հո դուք անուղեղ ամեոբա չե՞ք: Երկրորդը Ռոբերտն էլ, Սերժն է, Նիկոլն էլ, ու ցանկացած այլ ղեկավար հետագայում, պարտավոր են անել այն, ինչի համար որ ընտրվել են, դա ԻՐԵՆՑ ԲՈՒՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է: Ու հիմա ավելի կոնկրետ: Գյումրիի լայնածավալ ասֆալտապատումը արվում է ոչ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ, ԱՅԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՈՎ, շնորհակալ եմ քեզ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ, ՈՐ ՏԱՐԻՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ ՔՈ ՎՃԱՐԱԾ ՀԱՐԿԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՓՈՐՁԵԼՈՒ ԵՍ ՓԱԿԵԼ ԱՅԴ ՎԱՐԿԸ ԵՒ ԴՐԱ ՏՈԿՈՍՆԵՐԸ: Գյումրիում կառուցվող մաքսատունը կառուցվում է ոչ թե օրվա վարչապետի, այլ ՀՀ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՇՎԻՆ ու դեռ պարզ չէ, թե երբ կավարտվի շինարարությունը: Ի դեպ, պարոն վարչապետ, ամեն անգամ ՊԵԿ-ի ղեկավարին հարցնելու փոխարեն, թե ե՞րբ է ավարտվելու շինարարությունը ու ամեն անգամ ստանալով տարբեր պատասխաններ, մի անգամ դա հարցրեք կառուցապատողին, նա ձեզ կտա ավելի կոմպիտենտ պատասխան: Ես հարցրել եմ իդեպ, ձեզ խաբում են:
Եվ ուրեմն, ինչպես ասում է դասականը, երկրի ղեկավարության բուն պարտականությունն է զբաղվել երկրի գործերով, ես իրենց դրա համար շնորհակալություն հայտնում եմ իմ հարկերից գոյացող իրենց ստացած աշխատավարձով և չհիմնավորված պարգևավճարներով..
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3117 դիտում
19:28 26-10-2019
Ռուբեն Մխիթարյան. Լայվերը մարդ բերում են, բայց չեն պահում
24986 դիտում
23:36 03-05-2020
Մարկո Մատերացին պատմել է, թե իրականում ինչ է ասել Զիդանին. ԱԱ-2006-ի եզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
853 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին