Մհեր Ղալեչյան. Ֆեյսբուքի լայվերը դառնում են տեղեկատվական-քաղաքական պատերազմի բաղկացուցիչ մաս. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Media.am
Լրագրողները հումորով ասում էին, որ ԱԺ արտահերթ ընտրություններում լուսաբանելու բան չունեին: «Հետաքրքիրը միայն ձայների հաշվարկն էր, այլ ոչ թե ընտրությունների ընթացքը», - ասում է լրագրող Մհեր Ղալեչյանը:
Նա նկատել է, որ որոշ լրատվամիջոցներ հեղափոխությունը ընդունեցին որպես անձնական ողբերգություն, որին արձագանքեցին չափազանց թշնամաբար:
Մհերը համարում է, որ հումորը լավատեսություն արտահայտելու ձևերից մեկն է. «Հումորը օգնում է ավելի դրական ընկալել գրածը և հակառակը՝ եթե փորձում ես ճոռոմ բառեր, պաթոս ու բացականչություններ օգտագործել, ստանում ես ավելի թույլ ազդեցություն»:
Եվ ընդհանրապես սոցցանցերը նոր մշակույթ են ստեղծել, երբ մի գրառումը կարող է ստանալ այնպիսի լուրջ էֆեկտ, որին չի կարող հասնել լրատվամիջոցը: Այդպիսի նոր լրատվական մշակույթ Մհերը համարում է Ֆեյսբուքի լայվերը, որոնք դառնում են տեղեկատվական-քաղաքական պատերազմի բաղկացուցիչ մաս, հայտնում է [url=https://media.am/mher-ghalechyan-in-the-libraray?fbclid=IwAR2-eF_vKi_WWc08W1eXFBS1ch-KvOOiSd7_wJKz4gAMZjb0BfJ_0LqXp5o]Media.am[/url]-ը: