211652_close_icon

ՇՄ փոխնախարարը Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ քննարկել է բնապահպանական ծրագրեր

views-count1010 դիտում article-date 15:10 03-02-2021
Այսօր շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնսալո Սերանոյին և միջազգային համագործակցության պատասխանատու Անդրեա Բագգիոլիին։ Նախարարի տեղակալը, ողջունելով գործընկերներին, շեշտել է նման ձևաչափով հանդիպումների կարևորությունը՝ Հայաստանի և միջազգային դոնոր կազմակերպությունների միջև համագործակցության ռազմավարական ուղղությունները և առաջնահերթությունները հստակեցնելու համատեքստում։ Գլոբալ բնապահպանական հիմնախնդիրների հասցեագրման, շրջակա միջավայրի արդյունավետ կառավարման նպատակով ԵՄ աջակցությամբ իրականացվում են մի շարք ազգային և տարածաշրջանային բնապահպանական ծրագրեր։ Կողմերը մասնավորապես անդրադարձել են՝ «[b]ԵՄ-ն՝ Սևանի համար[/b]» Ծրագրի նպատակն է բարելավել Սևանա լճի ջրահավաք ավազանի ջրի մշտադիտարկման ու կառավարման կարողությունները, բարելավել էկոհամակարգի համար բարենպաստ և ջրախնա հողօգտագործման ու մշակման փորձառությունների իրականացման համար կարողությունները, ինչպես նաև՝ բարելավել Սևանա լճի էկոհամակարգի կառավարումը։ [b]ԵՄ «Ջրային նախաձեռնություն+»[/b] Ծրագիրն ուղղված է ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման համակարգի մշակման և իրականացման մարտահրավերների հաղթահարմանը։ ՀՀ Կառավարությունն այս ծրագրի օժանդակությամբ Սևանա լճի ավազանի համար մշակում է գետավազանային կառավարման առաջին պլանը, որի նպատակն է երկարաժամկետ կտրվածքով ջրային ռեսուրսների կառավարման կառուցվածքավորումն ու բարելավումը ավազանային մակարդակում։ [b]«ԵՄ-ն՝ շրջակա միջավայրի համար»[/b] Ծրագրի նպատակն է օժանդակել Արևելյան գործընկերության 6 երկրի բնական կապիտալի պահպանության և տնտեսական աճը խթանելու գործում կանաչ աճին նպաստող հնարավորությունների բացահայտմանը, բնապահպանական ռիսկերի և ազդեցությունների ավելի արդյունավետ կառավարման մեխանիզմների կիրառմանը՝ արդյունքում զարգացնելով կանաչ էկոնոմիկան։ Քննարկվել են նաև 2019 թ․ հունիսից շրջակա միջավայրի նախարարության կողմից մեկնարկած ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի՝ «Շրջակա միջավայր» և «Կլիմայի փոփոխություն» գլուխների միջոցառումների իրականացման աշխատանքները։ Անդրադարձ է կատարվել ԵՄ-TAIEX փորձագիտական առաքելության շրջանակներում տեղի ունեցած սեմինար-քննարկումներին և շրջակա միջավայրի նախարարության կողմից մեկնարկած ԵՄ-Թվինինգ տեխնիկական աջակցության գործիքի շրջանակներում «Կենդանական աշխարհի մասին» և «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքների վերանայման գործընթացին։ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ նախարարությունը հետաքրքրված է նաև ԵՄ «կանաչ գործարքի» կիրարկման գործընթացին ՀՀ ներգրավման հնարավորությամբ։ Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ կողմերը փաստել են, որ թե՛ օրենսդրական, թե՛ ինստիտուցիոնալ և թե՛ կարողությունների զարգացման առումով արդեն իսկ ունենք իրական առաջընթաց։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Այսօր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության...

Опубликовано ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia Среда, 3 февраля 2021 г.

Նմանատիպ նյութեր