1171 դիտում
20:16 22-12-2020
Հավաքներին կամ գործադուլներին մասնակցելու կամ չմասնակցելու հիմքով աշխատանքից ազատումը բացարձակապես հակաօրինական է․ ՀՔԱՎ
Սոցիալական ցանցերում և միջնորդավորված ստացվում են ահազանգեր, որ քաղաքացիներին հարկադրում են մասնակցել Երևան քաղաքում և ՀՀ այլ վայրերում ընդդիմադիր կուսակցությունների բողոքի ակցիաներին և գործադուլին՝ աշխատանքից ազատման սպառնալիքով։
Դատապարտելով քաղաքացիների իրավունքների և ազատությունների նկատմամբ նման ոտնձգությունը՝ ուզում ենք հիշեցնել, որ հավաքներին կամ գործադուլներին մասնակցելու կամ չմասնակցելու հիմքով աշխատանքից ազատումը բացարձակապես հակաօրինական է, և դուք ունեք պաշտպանության հնարավորություն։
Իրավաբանական աջակցության համար կարող եք դիմել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ հետևյալ հեռախոսահամարներով․
Նուշիկ Տեր-Մովսիսյան
094 04 22 68
Սոֆյա Պետրոսյան
077-930-579
Արայիկ Զալյան
077651647
Միաժամանակ հիշեցնում ենք, որ Քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հավաքներին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ այն գործադրելու սպառնալիքով հարկադրելը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
Իսկ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի համաձայն՝ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով գործադուլի մասնակցելուն կամ օրինական գործադուլի մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
[b]ՀՔԱՎ[/b]
Նմանատիպ նյութեր
3051 դիտում
13:00 03-02-2021
Եվրադատարանը հակաօրինական է ճանաչել Էրդողանին վիրավորելու հիմքով դատավճիռը
Այս բաժնից
910 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
928 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»